uto / Մեր Մասին

uto-ն հայկական նորարար ստարտափ է, որի նպատակն է միավորել մասնագիտական ծառայություններ առաջարկող անհատներին և նրանց փնտրող անձանց ու բիզնեսներին մեկ հարմար հարթակում։ Մեր առաքելությունն է պարզեցնել և հասանելի դարձնել մասնագետների՝ ուսուցիչների, անձնական վարորդների, մարզիչների, մաքրության մասնագետների և այլ ոլորտների փորձառու մարդկանց գտնելու գործընթացը։


uto-ն հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել, պատվիրել, գնահատել ու մեկնաբանել ծառայություններն ու մասնագետներին՝ ապահովելով վստահություն և որակ։


Մենք նաև առաջարկում ենք մասնագետներին իրենց ծառայությունները ներկայացնելու, ամրագրումներ ստանալու և նոր հաճախորդներ ձեռք բերելու հնարավորություն։


Որպես նորաստեղծ նախաձեռնություն Հայաստանում՝ մենք մշտապես փնտրում ենք ոգևորված և ակտիվ մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել մեզ և միանալ մեր թիմին կամավորական հիմունքներով։ Եթե ցանկություն ունեք միանալու մեզ՝ գրեք info@uto.am էլեկտրոնային հասցեին։